ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պարտավոր ենք արդյունավետ օգտագործել ժամանակը

Պարտավոր ենք արդյունավետ օգտագործել ժամանակը
09.07.2024 | 10:14

2024-ին աշխարհը եռացող քաղաքական հրաբուխների գագաթին է, որտեղ ամեն րոպե կարող է ժայթքում լինել ու լավայով ծածկել շրջակայքը՝ մոխրի վերածելով բազմաթիվ երկրների ու ժողովուրդների։ Բայց։

Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ ես կարծում եմ (սադրիչների համար շեշտեմ՝ կարծում եմ, ոչ թե համոզված եմ), որ 2024-ին հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգը նվազել է մի քանի պատճառներով։

1․ 2024-ի սեպտեմբերին Ադրբեջանում տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություն, և դրան նախորդող շրջանում Ալիևը դժվար թե գնա ռազմական լայնածավալ արկածախնդրության, մանավանդ որ, Ադրբեջանում էլ առանձնապես գոհ չեն պատերազմների հետևանքով տված զոհերի թվից, ու նրանց հանրությունն էլ խաղաղություն է ուզում։

2․ 2024-ի նոյեմբերի սկզբին Ադրբեջանում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որը համաշխարհային նշանակություն ունեցող միջոցառում է, և Ադրբեջանը խոստացել է դրան նախորդող շրջանում և համաժողովի ընթացքում ապահովել խաղաղ զարգացումներ իր շուրջը։ Հետևաբար, առնվազն մինչև նոյեմբերի կես նույնպես քիչ հավանական է Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմի հրահրման փորձ։

3․ 2024-ի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահի ընտրություն, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, Դոնալդ Թրամփը կընտրվի նախագահ։ Որքան գիտեմ, 2025-ի հունվարի 17-ին է լինելու ԱՄՆ-ի նոր նախագահի երդման արարողությունը, մինչև այդ, կարծում եմ, Ադրբեջանը և Թուրքիան, Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, կսպասեն, որից հետո միայն կսկսվեն զարգացումները Հայաստանի շուրջ։

Այսպիսով, իմ կարծիքով, հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի վտանգ մինչև 2025-ի գարուն քիչ հավանական է։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հանցավոր անտարբերությամբ նստենք ու վայելենք կորեկը։

Մենք պարտավոր ենք արդյունավետ օգտագործել ժամանակը և նույն արագությամբ կահավորել մեր առաջնագիծը, զինել մեր բանակը, փոխել Նիկոլին ու ձևավորել իրական ազգային իշխանություն՝ հանուն ուժեղ Հայաստանի։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 2902

Մեկնաբանություններ